Հուզիչ օր Արմուշի ընտանիքում․ նրա որդին շրջանավարտ է
Ուրախ և հուզիչ օր է դերասան Արմուշի ընտանիքում։
Նրա որդին՝ Դանիելը, դարձել է շրջանավարտ, և սիրելի դերասանը չի թաքցրել իր հույզերը։
Արմուշը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է հոլովակ՝ կից գրելով․
«Ուզեցի կիսվել զգացողություններով, բայց երջանկությունից հուզմունքս թույլ չտվեց։
Բարի երթ՝ իմ Դանիել։ Վստահ եմ, մեր երազանքը կատարվելու է»։
Հրապարակումը կարճ ժամանակում ջերմ արձագանքների է արժանացել։
Հետևորդները շնորհավորել են Դանիելին այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել նրան՝ մաղթելով հաջողություններով լի ճանապարհ ու իրականացված երազանքներ։
Տեսանյութը ստորև․


