Մամուլ

Ողբերգական վթար․ 45-ամյա վարորդը սարում կողաշրջվել է, մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան  կոչվող տարածքում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1-ին ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, ովքեր վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։

avtovtar 9
avtovtar 1 5
Կիսվեք ձեր էջում