Կիևյան կամուրջը շուրջ 2,5 ամիս փակ կլինի երթևեկության համար
Հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը Կիևյան կամուրջը երթևեկության համար փակ է լինելու։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 1-ին Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը հայտնել էր, որ կամուրջն ամբողջությամբ կփակվի ասֆալտբետոնյա ծածկի և կարերի փոխարինման ժամանակ։


