Մամուլ

Ինչպե՞ս ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ

Ամռան ամիսներին կտրուկ ավելանում է համեղ ու սառը քաղցրավենիքի սպառումը։ Ինչպե՞ս ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ։ Սննդամթերի անվտանգության տեսչական մարմինը մի քանի խորհուրդ է տալիս;

Նախ պետք է իմանալ, որ գոյություն ունեն պաղպաղակի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են օգտագործվող կաթնայուղի զանգվածային մասի տոկոսային հարաբերակցությամբ։

Առանձնացվում են պաղպաղակի հետևյալ տեսակները՝

. կաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ,

. սերուցքային պաղպաղակ – 8–11.5% կաթնայուղ,

. պլոմբիր – առնվազն 12% կաթնայուղ,

. թթվակաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ,

. կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակ (կաթնային և բուսական ճարպերի խառնուրդ) – մինչև 12% կաթնայուղ։

Կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրությանը։ Իրական դասական պաղպաղակը պետք է պարունակի միայն կաթ, սերուցք, շաքար, կարագ և բնական հավելումներ։ Եթե արտադրանքի անվանման մեջ նշված է միայն «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» կամ «թթվակաթնային», ապա այն չպետք է պարունակի բուսական ճարպեր։

Իսկ ինչպե՞ս որոշել պաղպաղակի որակը խանութում:

Ուշադրություն դարձրեք ձևին ու կառուցվածքին. պաղպաղակը չպետք է լինի ձևափոխված։ Եթե այն կորցրել է իր ձևը, նշանակում է՝ պահպանման ջերմաստիճանային ռեժիմը խախտվել է։

Սառցե բյուրեղների առկայությունը ազդանշան է. եթե մակերեսին կամ ներսում կան սառցե բյուրեղներ, դա վկայում է կրկնակի սառեցման մասին։

Գույնը կարևոր է. որակյալ պաղպաղակը պետք է ունենա միատեսակ գույն։ Գույնի երանգը կախված է ճարպայնությունից և հավելումներից։ Չափազանց վառ գույները կարող են վկայել արհեստական ներկանյութերի օգտագործման մասին։

Եվ, իհարկե, ուշադրություն դարձրեք պիտանիության ժամկետին. թույլ մի տվեք ձեզ վաճառեն ժամկետանց պաղպաղակ:

Կիսվեք ձեր էջում