Միջադեպ Արթիկում Քոչարյանի և Փաշինյանի աջակիցների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում միջադեպ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցների միջև:
Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է փոխանցվել նախաքննական մարմին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը):


