Մամուլ

Լացի ձայն լսեցինք, իմացանք՝ հայրն ու 2 տղաները մահացել են. մանրամասներ՝ Նորապատում հնչած կրակոցներից

Ինչպես արդեն հայտնել էինք մայիսի 26-ին, վիճաբանություն, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Համագյուղացիները մանրամասներ են հայտնել տեղի ունեցած միջադեպից։

Նրանց խոսքով՝ սկզբում լսել են աղմուկ ու լացի ձայներ, իսկ հետո տեղեկացել, որ գերեզմանատանը վիճաբանություն է տեղի ունեցել։

Ականատեսների փոխանցմամբ՝ միջադեպի երկու կողմերն էլ եզդիներ են եղել։

Գյուղացիների խոսքով՝ սա առաջին դեպքը չէ․ մի քանի ամիս առաջ ևս նմանատիպ միջադեպ է գրանցվել, որի ընթացքում դանակահարություն էր տեղի ունեցել։

Նրանք նշում են, որ կողմերը նախկինում մասնակցել են նաև միմյանց հարազատների հուղարկավորություններին։

Համագյուղացիները նաև ընդգծել են, որ միջադեպի երկու կողմերն էլ աշխատող, նորմալ ու համայնքում հարգված մարդիկ են եղել։

Տեսանյութը ստորև․



Կիսվեք ձեր էջում