Շոու-բիզնեսՏեսանյութ

Արման Ասատրյանն ու իր ընտրյալը հանդես են եկել քավորի և քավորկնոջ կարգավիճակում

Արամ Ասատրյանի հանրահայտ երաժշտական ընտանիքը կրկին ուշադրության կենտրոնում է։ Երգչի թոռը՝ Արման Ասատրյանը և նրա ընտրյալը՝ Լիդիա Ավագյանը, մասնակցել են շքեղ հարսանեկան արարողության՝ ստանձնելով քավորի և քավորկնոջ պատասխանատու առաքելությունը։

Համացանցում արագ տարածված կադրերը հրապարակվել են Տիգրան Ասատրյանի և Արմանի ինստագրամյան էջերի «սթորի» բաժնում՝ առաջացնելով բուռն քննարկումներ հետևորդների շրջանում։

Արման Ասատրյանը հանդես էր եկել դասական ու էլեգանտ կերպարով՝ ընտրելով շագանակագույն կոստյում, սպիտակ շապիկ և ոճային արևային ակնոցներ։

Նրա կերպարին յուրահատուկ շունչ էր հաղորդում օձիքին ամրացված ոսկեգույն ջութակի բանալին, որը խորհրդանշական կերպով ընդգծում էր ընտանիքի երաժշտական անցյալն ու ներկայությունը։

Իր հերթին Լիդիա Ավագյանը երեկոյի ընթացքում ներկայացել է երկու տարբեր շքեղ զգեստներով՝ յուրաքանչյուրով առանձնանալով նրբագեղությամբ և կանացիությամբ։

Երեկոյի ամենահիշարժան պահերից մեկը զույգի հանդիսավոր մուտքն էր ռեստորանային համալիր․ սպիտակ վարդերի փունջը ձեռքին՝ Լիդիան նրբորեն բռնել էր Արմանի թևը՝ ստեղծելով ջերմ ու գեղեցիկ մթնոլորտ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում