Պատմական պահ․ Հայաստանի դրոշը՝ Էվերեստի գագաթին
Հայ լեռնագնաց Գևորգ Գասպարյանը բարձրացել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մետր)։
Գագաթին նա ծածանել է Հայաստանի Հանրապետության դրոշը։
Նախապես նա հայտնել էր, որ վերելքը նախատեսվում է մայիսի 15–20-ն ընկած ժամանակահատվածում։
Վերելքը հաջողությամբ իրականացվել է նախատեսված ժամանակացույցի շրջանակում։



