Նոր մանրամասներ ախուրյանցի Անոյի վիճակի մասին
Aysor.am-ն այսօր հայտնել էր` վրաերթի է ենթարկվել Ախուրյան համայնքի բնակիչ Անահիտ Իգիթյանը՝ առավել հայտնի որպես «ախուրյանցի Անո»։
Aysor.am-ին Գյումրու բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Անահիտ Իգիթյանը ԲԿ է տեղափոխվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
«Հոսպիտալացվել է նախ վերակենդանացման բաժանմունք, այնուհետև բուժումը շարունակում է վնասվածքաբանության բաժանմունքում»,- տեղեկացրեցին ԲԿ-ից։
Այս պահին տիկնոջ վիճակը գնահատվում է բավարար։


