Մամուլ

Հայաստանում «Nestle»-ի «NAN»-ի որոշ խմբաքանակ ոչնչացվել է

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ` «Nestle» ընկերության կողմից հայտարարված գլոբալ կամավոր հետկանչի շրջանակներում։

Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը:

 Հետկանչի պատճառը եղել է մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաշոփային խառնուրդների խմբաքանակներում վտանգավոր տոքսինի հնարավոր առկայությունը:

Ոչնչացվել է շուրջ 9700 կգ ընդհանուր քաշով «NAN» ապրանքանիշի մանկական սնունդ:

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում