Շոու-բիզնես

Այսօր «Ազգային երգիչ 2» նախագծի ֆինալիստ Հայկուհի Հարությունյանի հարսանիքն է

Այսօր «Ազգային երգիչ 2» նախագծի ֆինալիստ Հայկուհի Հարությունյանի հարսանիքն է: Երգչուհու ինստագրամյան էջում մի շարք տեսանյութեր են հայտնվել, որոնցում երևում է հարսնացուի տրամադրությունն ու ընտրած կերպարը:

Հայկուհին պարզ, բայց, միևնույն ժամանակ, շքեղ կերպարում է: Նա ընտրել է երկար ու կիպ իջնող սպիտակ զգեստ՝ զարդարված արծաթափայլ քարերով, իսկ շրջազգեստի կողային հատվածներից տարածվում է երկար փեշը:

haykuhi h

Նրա արծաթափայլ քողը ևս տարածվում է մինչև հատակը:

Հարսնացուի դիմահարդարումը նուրբ երանգների մեջ է՝ բաց երկնագույն ստվերաներկ, վարդագույն շուրթեր, և, իհարկե, աչքերի եզրերն ընդգծող սև աղեղներ:

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում