Արտակարգ դեպք Իջևանում. փրկարարներն օգնության են հասել Աղստև գետում հայտնված կենդանուն
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
Ապրիլի 12-ին՝ ժամը 09:42-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ Աղստև գետում, շուն կա։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Փրկարարները շանը դուրս են բերել գետից և տեղափոխել անվտանգ տարածք։


