ՄամուլՏեսանյութ

Ինչ է այս պահին կատարվում Շիրակի մարզում 6 զոհ և 5 վիրավոր քաղաքացիների վթարի դեպքի վայրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ողբերգական ավտովթար է եղել։ Մահացել է 6 քաղաքացի, իսկ 5-ը վիրավոր են։ ArmLur.am-ն այս պահին դեպքի վայրում է։

Մեքենաները վերածվել են մետաղի ջարդոնի, դեպքի վայր են ժամանել փրկարարներ և ոստիկաններ։

11 հոգի հոսպիտալացվել է, որոնցից 5-ը երեխա է։ Հոսպիտալացված երեխաներից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել:

Առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում