45-ամյա վարորդը «Hyundai»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում․ կան վիրավորներ
Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126,5 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վիլեն Ս․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբերին և գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


