ՏեսանյութՇոու-բիզնես

Այան եկավ ու իմ աշխարհը դարձավ ավելի ջերմ ու լիարժեք․ Լուսինե Թովմասյանը նորածին դստեր լուսանկարներն է հրապարակել

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է նորածին դստեր առաջին ֆոտոշարքով:

«Ուզում եմ հենց այսօր ձեզ ծանոթացնեմ իմ հրաշքի հետ՝ Այայի

Իմ շատ նուրբ ու քնքուշ աղջկա…Մայրությունը իմ կյանքի ամենասիրելի, ամենադժվար, ամենաքաղցր, ամենաբարդ ու ամենաանհավատալի ճանապարհն է…

Ճանապարհ, որտեղ սովորում ես ամեն օր, սիրում՝ ավելի ուժեղ, քան պատկերացնում էիր, և բացահայտում՝ քո մեջ մի աշխարհ, որի գոյության մասին անգամ չգիտեիր։

Այան եկավ ու իմ աշխարհը դարձավ ավելի ջերմ ու լիարժեք»,- լուսանկարներին կից գրել է նա: 

Լուսանկարները՝ ստորև․

aya1
aya2
aya3
aya4
Կիսվեք ձեր էջում