Ալեքսանդր Խաչատրյանը խոսել է կնոջից բաժանվելու և իր նոր սիրելիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քանի օր է՝ շոու-բիզնեսում ամենաքննարկվող թոփ թեմաներից է դարձել դերասան Ալեքսանդր Խաչատրյանի անձնական կյանքը։
Ինչպես հայտնել էինք՝ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանն ու Ալիս Կապլանջյանն ամուսնալուծվել են: Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով՝ բաժանվելուց հետո մոտ մեկ տարի մենակ է ապրել, իսկ այժմ նրա կողքին մեկ այլ կին է:
Խաչատրյանի սիրելին Անի Սիմոնյանն է, որի հետ այս օրերին գտնվում է Երեւանում, իսկ մինչ այդ նրանք միասին շրջագայել են Իտալիայում ու Վենետիկից լուսանկարներով կիսվել Ինստագրամում:
«LIFEROOM» հաղորդման շրջանակներում դերասանն առաջին անգամ բացահայտ խոսել է ստեղծված իրավիճակի մասին։ Նա մասնավորապես նշել է՝ բաժանման որոշումը կապված չի եղել երրորդ անձի կամ նոր հարաբերությունների հետ։
Նոր սիրելին հայտնվել է դերասանի կյանքում միայն այն բանից հետո, երբ նախկին հարաբերություններն արդեն վերջնականապես ավարտված են եղել։ Չնայած դերասանի պարզաբանումներին, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել նրա նոր, երիտասարդ ընտրյալը։
Տեսանյութը՝ ստորև․


