ՄամուլՏեսանյութ

18-ամյա Դավիթ Մինասյանին հիվանդանոցից տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 29–ին Սուրբ ԱՆնա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով այսօր 2 ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին հիվանդանոցից տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ։

Նշենք, որ այսօր, երբ նրան դատարանից տեղափոխում էին «Արմավիր» ՔԿՀ, նա ուշաթափվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում