Շոու-բիզնեսՏեսանյութ

Հրդեհի լուրերից հետո Անահիտ Կիրակոսյանը բացահայտում է ճշմարտությունը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր հրապարակումներ է արել՝ անդրադառնալով իր մասին տարածված կեղծ տեղեկատվությանը։

Համացանցում տարածվել էր հոդվածը՝ «Մեծ դժբախտություն է պատահել․ Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել է և ամբողջությամբ այրվել․ նրան օգնություն է պետք» վերնագրով, որը մեծ անհանգստություն էր առաջացրել օգտատերերի շրջանում։

Դերասանուհին շտապել է արձագանքել և իր էջում նշել, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ «Ես չեմ, սիրելիներ․ նյութը իմ մասին չէ»,– գրել է նա։

Բացի այդ, Անահիտ Կիրակոսյանը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ իր հետ ամեն բան կարգին է և որևէ նման դեպք տեղի չի ունեցել։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում