ՄամուլՏեսանյութ

Աշակերտուհուս գզել են շները․ խեղճ երեխան հա՛մ վախեցել, հա՛մ  ահագին վնասվածքներ է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչների պնդմամբ, թեև թափառող շների ականջների դեղին տարբերանշանը ցույց է տալիս, որ նրանք ստերջացված են և շրջապատի համար անվնաս, բայց, ինչպես թափառող շների, այնպես էլ՝ մարդկանց, հատկապես տարեցներին ու երեխաներին վնասելու դեպքերի թիվն է գնալով ավելանում։

Գյումրեցիները պատմում են դեպքերի մասին, երբ շները հարձակվել են հենց իրենց կամ իրենց ծանոթների, նրանց երեխաների վրա, և հատկապես երեխաների ու տարեցների համար փողոցներով ազատ տեղաշարժվելը, աղբարկղերին մոտենալը՝ դարձել է խնդրահարույց։

Թափառող շների խնդիրը նաև կենդանիների նկատմամբ վերաբերմունքի, վերահսկման և քաղաքային կառավարման հարց է։

Քաղաքացիների կարծիքները տարբեր են, սակայն մի կետում դրանք համընկնում են՝ խնդիրը պետք է ունենա հստակ և արդյունավետ լուծում և այդ լուծումը պետք է տան իշխանությունները։

Աղբյուրը՝ yerevan.today

Մանրամասն՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում