Շոու-բիզնեսԱշխարհ

Թուրքիայում սեփական տանը մահացած են գտել 27-ամյա մոդելին

Թուրք մոդել, մոդելավորող և ինֆլուենսեր Այշեգյուլ Էրասլանին մահացած են գտել Ստամբուլի Քյաղըթհանե թաղամասում գտնվող իր տանը, հայտնում է Haberler-ը:

Նա 27 տարեկան էր: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունն ու բժշկական ծառայությունները հաստատել են մահը, ինչից հետո մարմինը փորձաքննության է ուղարկվել դատաբժշկական դիահերձարան:

Մոդելի ընկերը պատմել է, որ աղջկա դաստակները կտրված են եղել, և նրան գտել են կախված վիճակում: Նա կարծում է, որ մոդելին սպանել են:

Մահվանից քիչ առաջ աղջիկը սոցիալական ցանցերում մի քանի տագնապալի հաղորդագրություն է հրապարակել: Դրանցից մեկում նա գրել է, թե կան բաներ, որոնց մասին չի կարող պատմել, բայց ընդգծել է, որ եղել է «լավ մարդ և ոչ մեկին վատություն չի արել»։

Հարազատները սկսել են անհանգստանալ, երբ երկար ժամանակ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ: Նրանք եկել են տուն և, պատասխան չստանալով, դիմել են ոստիկանություն: Երբ իրավապահները մտել են բնակարան, աղջկան գտել են մահացած:

model aysegul
Կիսվեք ձեր էջում