Շոու-բիզնեսԺամանցՏեսանյութ

6000-ից ավելի վարդ՝ Աննա Կոստանդյանի համար. ով էր զարդարել Երևանի փողոցները

Աննա Կոստանդյանն իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ փողոցի երկայնքով բազմաթիվ վարդեր են թափված։ Ծաղիկները նվիրված են եղել նրան, ով մասնակցել էր «Սիրասուն» հաղորդաշարին։ Առաջին անգամ դրանք տեսել է իր մայրը, հետո՝ ինքը։

Ծաղիկները թափված են եղել տան շեմից մինչև աշխատանքի վայրը։ Տղան, ով կազմակերպել էր այս անակնկալը, հոգացել է նաև այն մասին, որ հետագայում տարածքը մաքրեն։

Մոտավոր հաշվարկներով վարդերի արժեքը կազմում է մոտ 2 միլիոն 333 հազար դրամ՝ հաշվի առնելով, որ ամենաէժան վարդը արժե 350 դրամ։

Աննա Կոստանդյանը նշել է, որ ինքը ակամայից հասկացել է, թե ով է եղել նախաձեռնողը, և չի բացառել հետագա շփումը տղայի հետ։

Կիսվեք ձեր էջում