Շոու-բիզնեսՏեսանյութ

Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը ամուսնալուծվել են

Go.sport FM-ի եթերում հյուրընկալվել է դերասան Կարեն Հովհաննիսյանը, որտեղ դերասանը խոսել է իր անձնական կյանքի մասին։ Հաղորդման ընթացքում հնչած հարցին՝ իր և կնոջ՝ Մանեի բաժանման վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին, նա հաստատեց, որ դրանք համապատասխանում են իրականությանը։

Նրանք սոցիալական հարթակներից հեռացրել են համատեղ լուսանկարները և այլևս չեն հետևում միմյանց։ Դերասանը նշել է նաև, որ բաժանման որոշումը կայացրել են մեկ ամիս առաջ։

Նշենք, որ դերասանները համատեղ նկարահանվում են Գոյամարտ հեռուստասերիալում։

Մանրամասները ստորև տեսանյութում

Կիսվեք ձեր էջում