Դանակը, որով սպանեցին ՍԴ դատավորի հարազատին, այդպես էլ չգտան․ սպանվածի մոտից ի՞նչ են հափշտակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն ՍԴ դատավոր Արտակ Զեյլանյանի հորեղբոր որդուն սպանելու գործով նախաքննության ավարտ է հայտարարել ու գործը ուղարկել է դատարան: Աղմկահարույց սպանության գործը կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը:
2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայկ Սուքիասյանից տեղեկանալով, որ Սարգիս Զեյնալյանը գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, Աշոտ Սոխրաբյանցը և Բենիամին Սոխրաբյանցն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելու նպատակով գնացել են այդտեղ:
Հասնելով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամաս՝ Աշոտ Սոխրաբյանցը և Բենիամին Սոխրաբյանցը մոտեցել են այնտեղ կանգնած Սարգիս Զեյնալյանին և նրա հետ գտնվող Սլավիկ Արթուրի Թորոսյանին, որից հետո՝ Սարգիս Զեյնալյանին խմբի կազմում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, նախապես կատարված դերաբաշխման համաձայն, վերջինների ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով, Բենիամին Սոխրաբյանցը մոտեցել է նրանց, ձեռքով երկար բարևել և ներկայացել, որի ընթացքում, Աշոտ Սոխրաբյանցը, օգտվելով Սարգիս Զեյնալյանի և Սլավիկ Թորոսյանի կողմից իրեն ուշադրություն չդարձնելու հանգամանքից, գրպանից հանել է քրեական վարույթի շրջանակներում չհայտնաբերված դանակը և դրանով առնվազ ութ անգամ հարվածել Սարգիս Զեյնալյանի կենսական կարևոր օրգանների՝ որովայնի և կրծքավանդակի հատվածին, որի ընթացքում Բենիամին Սոխրաբյանցը, ցանկանալով չեզոքացնել Սարգիս Զեյնալյանի դիմադրությունը և հեշտացնել դրա կատարումը, տեսնելով առաջին հարված հասցնելը՝ բռնել է վերջինի պարանոցից, քաշել հետ՝ այդպիսով չեզոքացնելով Սարգիս Զեյնայյանի դիմադրությունը և Աշոտ Սոխրաբյանցին հնարավորություն տվել անխոչընդոտ հարվածել Սարգիս Զեյնալյանի կրծքավանդակի հատվածին, գցել գետնին և շարունակելով վերջինի դիմադրությունը չեզոքացնելուն ուղղված գործողությունները՝ բարձրանալու ընթացքում ոտքով հարվածել նրան, բացի այդ, մի կողմ է քաշել Սլավիկ Թորոսյանին՝ դեպքին չմիջամտելու և իրենց գործողությունները չխոչընդոտելու համար: Այսքանից հետո ամեն ինչ չի ավարտվել։
Ցանկանալով խուսափել Աշոտ Սոխրաբյանցի հարվածներից, Սարգիս Զեյնալյանը վազելով գնացել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20֊րդ շենքի մոտ գտնվող կանգառի դիմացի մաս, իսկ Աշոտ Սոխրաբյանցը վերջինին ապօրինաբար կյանքից զրկելու ձևով իր հանցավոր դիտավորոության մեջ ընդգրկված արարքն ավարտին հասցնելու նպատակով գնացել է նրա հետևից և ևս չորս անգամ դանակով հարվածել Սարգիս Զեյնալյանի կենսական կարևոր օրգանների հատվածին՝ որնց արդյունքում ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից Սարգիս Զեյնալյանը մահացել է:
Բացի այդ, Բենիամին Կառլի Սոխրաբյանցը 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը17:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետությանփողոցի 20-րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասից հափշտակել է Սարգիս Զեյնալյանի մոտից գետնին ընկած՝ փամփշտատուփը և դրանում գտնվող սահմանափակ խոցելիության հրազենի համար նախատեսված, թվով 5 հատ 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտները:
Մանրամասները՝ տեսանյութում․


