Հայ հայտնիները սգում են Պետրոս Աֆարյանի կորուստը
Երեկ հայտնել էինք, որ կյանքից անժամանակ հեռացել է պարող և պարուսույց Պետրոս Աֆարյանը։
Պետրոսը 35 տարեկան էր։ Նրա մոտ ախտորոշվել էր ստամոքսի քաղցկեղ։ Հայ հայտնիները սոցիալական հարթակներում կիսվում են իրենց ցավով՝ հրաժեշտ տալով տաղանդավոր արտիստին։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ինստագրամի սթորի բաժնում հրապարակում է արել. «Ցավոք պիտի նշեմ, որ մեր լուսավոր Պետրոսը հեռացավ կյանքից… Շնորհակալություն բոլոր սրտացավ ու հոգատար մարդկանց, ովքեր արձագանքել էին Պետրոսի բուժման համար կազմակերպված դրամահավաքին։
Հավատացե՛ք՝ նա շատ էր ուրախացել Ձեր վերաբերմունքից ու աջակցությունից… Աստված հոգիդ լուսավորի… Իմ լավ գործընկեր, ընկեր։ Տաղանդավոր, լուսավոր, պայծառ մարդ…»

Դերասան Սարգիս Գրիգորյանը գրել է. «Գնաս բարով, մեր լավ ընկեր»։
Դերասան Բեն Ավետիսյանը գրել է. «Պետ ջան, Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, ախպերս»։
Հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանը գրել է. «Ինձ պատմեցին, որ այսօր արդեն պիտի բժշկական ինքնաթիռով բերեին Հայաստան…. ցավոք, չհասցրեց վերջին անգամ գրկել հարազատներին…. Կյանքը շատ անարդար է հենց այս անսպասելի լուծումների, առողջական խնդիրների ու անավարտ վերջաբանների համար…. Լույսերի մեջ մնաս…»:



