ՄամուլՏեսանյութ

Ինչպես են ձերբակալում թիվ 143 մանկապարտեզի տնօրենին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են տնօրեն Ռուզաննա Դանիելյանին իրավապահների ուղեկցությամբ տեղափոխում Հակակոռուպցիոն կոմիտե․ նրան մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Երևանի թիվ 143 մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, կաշառք տալու, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։

Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին մթերքներ և որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմի

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում