Մամուլ

Մահացած 10-ամյա աղջիկն առողջական խնդիրներ է ունեցել. մանրամասներ Գյումրու ողբերգական դեպքից

Oragir.News-ի տեղեկություններով` փետրվարի 10-ին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված մահացած 10-ամյա աղջիկը առողջական խնդիրներ է ունեցել։ Երեխայի մոտ աուտիզմ է արտահայտված եղել։

Oragir.News-ը դեպքի վերաբերյալ պարզաբանում է ստացել նաև Գյումրի բ.կ-ից։

«Առողջական խնդիրներ ունեցող երեխա է, ծնողները հիվանդանոց են տեղափոխել մահացած»։ Այլ մանրամասներ չի հայտնում բժշկական կենտրոնը։ Ըստ շրջանառվող լուրերի` երեխան մահացել է հաց ուտելիս, անկանոն շարժումների պատճառով սնունդը մնացել է շնչափողում, ինչի հետևանքով էլ խեղդվել է։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել։