Մամուլ

Կրակոցներ դպրոցներից մեկում․ կան զոհեր և վիրավորներ

Կանադայի արևմտյան նահանգներից մեկի՝ Բրիտանական Կոլումբիայի ավագ դպրոցներից մեկում, զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Տասը մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը, հայտնաբերվել են սպանված. հայտնել է ոստիկանությունը։

Թամբլեր Ռիջի ավագ դպրոցում հայտնաբերվել է վեց զոհի մարմին, ևս երկու մարդ մահացած է հայտնաբերվել դեպքի հետ ենթադրաբար առնչվող բնակարանում, իսկ մեկ մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Կան բազմաթիվ վիրավորներ, որոնց ուղղաթիռով են տեղափոխել հիվանդանոց․

Ոստիկանությունը հայտնել է նաև, որ մահացած է հայտնաբերվել նաև ենթադրյալ հրաձիգը, հավանաբար՝ ինքնասպանություն է գործել։