Մամուլ

Էջմիածնում րոպե-րոպե ձերբակալությունները ավելանում են․ ի՞նչ է կատարվում

ArmLur.am-ին Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել է, որ ևս 5 հոգու ձերբակալել են։ Նրա խոսքով՝ րոպե-րոպե ձերբակալվածների թիվը ավելանում է։

«Ձերբակալվածներն ե՛ւ մեր ավագանու անդամներից են, ե՛ւ մեր աջակիցներից»,- ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ:

Տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Ձերբակալված է 5 անձ։