Մամուլ

Ուկրաինայում զոհվել է «Արբատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

ՌԴ Կամավորական կորպուսի «Արբատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը (Աբրեկ ծածկանունով) զոհվել է Ուկրաինայի պատերազմական գոտում։

Այս մասին հայտարարել է Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։

«Այսօր, մարտական ​​առաջադրանք կատարելիս, հերոսի մահով զոհվեց Արբատի հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Աբրեկը։

Թող նրա հիշատակը հավերժ լինի», – գրել է Պրիխոդկոն իր տելեգրամյան ալիքում։