Ազատ խոսք

Սրանք փորձում են հայի հին ինքնությունը քանդեն և նոր հայ ստեղծեն․ Շպռոտ

Երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտ) ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այո Էփստեյնի ֆայլերում Հայաստանի վերաբերյալ արտառոց բաներ չկային։ Միայն այցեր դեպի Հայաստան Նորվեգիայի դեսպանի կողմից։ Թե նա ինչու էր գնում Էփստեյնի կղզի, իր 2 տղաների հետ՝դա ինքը կիմանա։ Թե կղզի գնալուց հետո, թե առաջ ինչու էր եկել Հայաստան, Վրաստան էտ էլ ինքը կիմանա։

Բայց մեզ հստակ պարզ է դառնում օր օրի, որ Էփստեյնի նմանին բուծել են Էլիտաները։ Սրանք են այսօր կառավարում ամենա կարևոր ու մեծ բանկերը, ֆառամացեֆտիկ հաստատությունները, սրանք են վիրուսներ ստեղծում և պատերազմներ հրահրում։ Էփստեյնի կլիենտներն են անում գունավոր հեղափոխություններ։ Սրանք են պաշտում սատանային և բաց ասում են, սկի չեն թաքցնում։ Եվ սրանք էլ հենց այսօր Փորձում են Հայի հին ինքնությունը քանդեն և նոր Հայ ստեղծեն։

Եվ համարել, որ չկա վտանգ այս ֆայլերից, սխալ է։ Հին ազգերից, որ դեռ Էլիտան կանտրոլ չունի մնացել է Իրանը։ Իսկ հին ցիվիլիզացիայից՝ մնացել ենք մենք ու մի քանի երկիր։ Ու մեր միջի այդ Հինը էսօր շատերին է խանգարում՝ ներառյալ այն խանգարում է մեր իշխանությանը։ Սա կատաստրոֆա է…

Դրա համար պիտի ճանաչենք մեր Ինքնության թշնամիներին…

Եվրոպան էլ է հին ցիվիլիզացիա, բայց նրան փոխեցին։ Դրա համար Եվրոպան այսօր լավ վիճակի մեջ չէ… Ֆրանսիայի օլիմպիադան ձեզ վկա…

Ամերիկայի հնդկացիներին վերացրեցին՝ պահեցին մի 2 ցեղ սիմվոլիկ

Չինացիք հին են, բայց ինքնությունը մատերիայի մեջա հիմա

Մենակ մենք ենք, որ կռիվ ենք տալիս, որ չվերանանք Ասորիների պես… Մեր կռիվը էնքան մեծա ինքնության, որ չենք հասցնում շնչենք ու ոտքի կանգնենք, բանակ զարգացնենք։ Դրա համար մեր Պապերը Հոգևոր արժեքների վրա են շեշտը դրել։ Գիր գրականություն են ստեղծել։ Էնքան խելացի են մեր նախնիները։ Արյան գնով Ինքնություն են պահել, որ նիկոլը գա ու իրա խմբակով մեզ համոզի, որ թուրքը բարեկամա…»։