Մամուլ

Թոշակները 10 հազար դրամով ավելացնելը մի՞ֆ է․ ի՞նչ է իրականում կատարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և ԱԺ պատգամավորներին 3 մլրդ դրամի պարգևավճարների բաժանման աղմկահարույց գործընթացից հետո Նիկոլ Փաշինյանը բազմից հայտարարեց, թե կենսաթոշակառուի թոշակն էլ են բարձրացրել՝ 10 հազար դրամով։ Իրականությանն ինչքանո՞վ են մոտ իշխանությունների նման հայտարարությունները։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։

Ն. Սարգսյան-Թուշակը չի բարձրացել։ Կենսաթոշակի հետվճարն առավելագույնը 10 հազար դրամի չափով սահմանել են, բայց կենսաթոշակառուների շատ փոքր հատվածն է, որ, այո, կարող են այն հետ ստանալ։ Դա կարող է լինել միայն այն պայմաններում, երբ 50 հազար դրամ թոշակ ստածցող թոշակառուն ապրի ընտանիքի հետ, որի կոմունալ և շատ այլ ծախսեր փոխհատուցվում են ընտանիքի անդամների կողմից, օրինակ՝ զավակի, բարեկամի և այլն, և նա կարող է իր ամբողջ թոշակը ծախսել բացառապես սնունդ գնելու վրա։ Այս պարագայում հնարավոր է 10 հազար դրամ հետվճար ստանալ, մնացած բոլոր պարագաներում, երբ կենսաթոշակներն ուղղվում են կոմունալ վճարների և այլ ծախսերի, որոնք փոխհատուցման ենթական չեն և այդտեղից հետվճար չի առաջանում, այդտեղից 10 հազար դրամի հետվճարը միֆ է։

Իշխանությունները դա շատ լավ գիտակցում են, որովհետև հենց բյուջեի մեջ էլ այն արտացոլել են։ Նրանք գիտեն, որ թոշակառուների մի մասը ընդհանրապես հետվճարից չի օգտվում, հաջորդ հատվածը՝ կոմունալներ և այլ վճարներ է անում, այդ պատճառով էլ 2026 թվականի բյուջեում հետվճարի համար առանձնացրել են ընդամենը 20 մլրդ դրամ։ Այն բաժանելով բոլոր կենսաթոշակառուների վրա, որոնք հավանական է, որ կօգտվեն հետվճարային համակարգից, ապա ստացվում է յուրաքանչյուր թոշակառուի համար բարձրացվում 3333 դրամով։

Այսինքը, 10 հազար դրամը միֆ է, ինչպես ասում են, որ ուսուցիչներ կան, որ 700 հազար դրամ են ստանում՝ հետագայում 12 հոգու մասին է հայտարարվեց, այնպես էլ հիմա պատկերացնենք, որ 10 հազար հետվճար ստացողը 12 հոգի չէ, այլ 1000 թոշակառու է, բայց ոչ ավել, քան 1000-ը, ստանում են 10 հազար հետվճար։ Այս իրականության պարագայում իրենք ասում են, թե 10 հազար հետվճար են տալիս բոլոր թոշակառուներին։ Այսինքը՝ ակնհայտ մանիպուլյացիա է։ Եթե չասեմ, որ թոշակառուների մի ստավ զանգված 100-150 հազար հոգի ընդհանրապես հետվճարային համակարգից չի օգտվում։ Մնացած հատվածն այդ 3333 դրամի չափով է օգտվում

Ներկայացնեմ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք թոշակների նվազեցումը։ Ընդունենք, որ անձը ստանում է 50 հազար դրամ թոշակ։ ՔՊ-ի կառավարման ժամանակահատվածում թոշակառուին անհրաժեշտ՝ սննդի, հագուստի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների գնաճը կազմել է մոտավորապես 40%։ 50 հազարը եթե բազմապատկում ենք 40%-ով ստացվում է 20 հազար դրամ։ Այսինքը 50 հազար դրամն արժեզրկվել է և այդ գումարով 8 տարի առաջ 20 հազար դրամով ավել ապրևանք կարելի էր գնել, քան այսօր։ Այն ժամանակ պայմանականորեն 50 հազար դրամով կարող էին գնել 10 հատ ձեթ, 20 տուփ մակարոնեղեն, հնդկաձավար և այլն, բայց հիմա այդքան չեն կարող գնել՝ 20 հազար դրամի պակաս ապրանք կարող են գնել։

Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանն թոշակը բարձրացրել է 2-3 հազար դրամ։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած միակ ռեալ բարձրացման մասին է խոսքը։ Հետվճարն էլ՝ 3333 դրամը, եթե դրան գումարենք, այն կարող ենք իրենց խաթր կրկնապատկել՝ հասցնել 6 հազար դրամի, որն ի սկզբանէ ասացինք, որ այդպես չէ, բայց թեկուզ այդ թվաբանությամբ ստացվում է 8 հազար դրամ ավելացում։ Բայց 9000 հաշվենք, 1000 էլ մեր կողմից Նիկոլ Փաշինյանին նվիրենք, և ստացվում է 10000 դրամ ավելացում։ Ստացվում է, որ 50 հազար դրամ թոշակը Նիկոլ Փաշինյանի օրոք 20 հազար դրամով նվազել է և բարձրացվել 10000 դրամով, արդյունքում թոշակառուների թոշակներն այս տարիներին 10000 դրամով նվազել են։ Այսինքը՝ 50 հազարանոց կենսաթաշակը դարձել է 40 հազար դրամ։ Թվաբանական, ակնհայտ փաստարկված իրենց կողմից հրապարակված թվերով այլ ակնհայտ ապացույց ուղղակի գոյություն չունի։

Չնայած մեր ասելն էլ էական չէ, քանի որ թոշակառուներն իրենք են զգում իրենց թոշակի գնողունակությունը, ակնհայտ տեսնում են, որ ավելացումը չկա, կամ հայտարարված չափերը չեն։ Այնինչ կենսաթոշակը հնարավոր է դարձնել 150 հազար դրամ, մենք այն կարող ենք անել։

Երկրորդ կարևորագույն մանիպուլյացիան, որ սրանք անում են, ասում են՝ 2018 թվականին կենսաթոշակի նվազագույն չափը եղել է 16000 դրամ և իրենք այն դարձրել են 32 հազար դրամ։ Էն, ինչ օրենքով գրված է եղել, ճիշտ են ասում, բայց Հայաստանում 2018 թվականին 16 հազար դրամ թոշակ ստացող չկար։ Այստղ էլ թոշակառուները կփաստեն, որ իրենց թոշակը չի բարձրացել 16 հազար դրամով։ Թող այդպիսի մի թոշակառուի գտնեն ցույց տան, որ ասի իր թոշակն այդքան բարձրացել է։

Մանրամասն՝ տեսանյութում