Շոու-բիզնեսԺամանց

Եվա Բաղդասարյանը հրապարակել է որդու լուսանկարները

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, որը երկար ժամանակ բնակվում էր ԱՄՆ-ում և այժմ վերադարձել է Հայաստան, շարունակում է ակտիվ լինել սոցիալական հարթակներում՝ կիսվելով թե՛ իր առօրյայով, թե՛ փոքրիկ Մենուայի հետ անցկացրած ջերմ ու հիշարժան պահերով։

Դերասանուհին իր ինստագրամի էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է առաջնեկի հետ զբոսանքը։ Լուսանկարներից մեկին կից նա գրել է «Իմ սեր»՝ արտահայտելով իր անսահման սերն ու կապվածությունը փոքրիկի հանդեպ։

Նա նաև հրապարակել է լուսանկար ամուսնուց՝ Էդգարի և որդու հետ համատեղ։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում լույս աշխարհ էր եկել Եվա Բաղդասարյանի առաջնեկը։ Ինֆլուենսերը ինստագրամում հրապարակել է որդու հետ առաջին լուսանկարը՝ «Բարի գալուստ, իմ տղա» մակագրությամբ։

eva erexa amusin
eva