ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ եք արել իմ սարի պես զինվոր երեխուն, որ 1 ամսվա մեջ գոյացություն և ինսուլտ եղավ

News.am-ը գրում է․ Ժամկետային զինծառայողի մայրը՝ Աշխեն Տեր Հարությունյանն օգնության կարիք ունի՝ որդու բուժումը կազմակերպելու համար։

«Տղաս 2025 թվականի հունվարին մեկնել է ծառայության, փետրվարին եկել է տուն, շատ լավ է եղել, իսկ մարտին արդեն իրեն տեղափոխեցին Կանազի հոսպիտալ։

Սկզբում ասացին հոգեկան խնդիրներ ունի, այնուհետեւ տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, պարզվեց, որ ինսուլտ է ստացել, նորագոյություն է հայտնաբերվել գլխում։ Հիմա ես մեծ օգնության կարիք ունեմ, որովհետեւ մեծ գումար են ուզում, որ բուժեմ։

Ի՞նչ եք արել իմ սարի պես զինվոր երեխուն, որ 1 ամսվա մեջ գոյացություն և ինսուլտ եղավ։

Պարոն վարչապետ, անձամբ ձեզ եմ դիմում, որ օգնեք, ինձ պետք է, որ բժիշկները բուժում նշանակեն։ Ինձնից 800 հազար են ուզում, որն ինձ համար մեծ գումար է»,– ասել է մայրը։

Մանրամասները տեսանյութում։