Մամուլ

Պարտքերի պատճառով Պարույր Հայրիկյանն իր առանձնատունն ու այգին կես գնով վաճառում է

Քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը վաճառքի է հանել Երևանում գտնվող իր առանձնատունն ու կից այգին։ Հայրիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ տունը վաճառում է պարտքերի պատճառով։ 

«Շտապ՝ շուկայականի կես գնով (պարտքերիս եւ պարտքիս համար) վաճառում եմ տունս (1000+ քմ) եւ նրա այգին 2300 քմ։ (Դավթաշեն, Ձոր 1)»,- գրել է նա։

Նշենք, որ նախկինում ևս Հայրիկյանը նման հայտարարություն տարածել էր, մասնավորապես 2021թ-ին արված մի գրառմամբ նա տունն ու հողը ցանկացել է վաճառել միայն հողի գնով, սակայն մինչ այժմ տունը չի վաճառվել։