3-7 տարեկանում շատ ծանր փուլ էր․ քնում էինք մեքենայում, տուն չունեինք․ Արման Ծառուկյան
Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) պատմել է իր մանկության ծանր տարիների մասին։
«3-7 տարեկանում շատ ծանր փուլ էր։ Մենք քնում էինք ավտոմեքենայում, տուն չունեինք, ցուրտ էր։ Այդ ժամանակ մի դաղստանցի առաջարկեց ապրել իրենց տանը, անվճար։ Եվ մենք մեկ տարի ապրեցինք նրանց տանը, մինչեւ կկառուցեինք մեր տունը։ Կյանքը փոխվեց, երբ ես 12 տարեկան էի»,- պատմել է Արման Ծառուկյանը Դանիել Կորմիեի յութուբյան ալիքի եթերում։
ММА-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ, տարել է 23 հաղթանակ։



