Պարզվեց, որ տիկին Զոհրաբյանը նաև նորաձևության գիտակ է․ Fashion զրույց՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ Աժ ամբիոնից մայիսի 8-ի ելույթից հետո հասարակությունը քննարկում էր ոչ միայն պատգամավորի կրակոտ ելույթը, այլև ոչ պակաս կրակոտ զգեստը:
Մայիսի 8-ին Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրն էր ու չնայած նա համեստորեն լռում էր այդ մասին, բայց որոշել էր կրել վառ ու տոնական զգեստ: Նորաձևության գիտակները միանգամից նկատեցին, որ զգեստը Dolce & Gabbana-ի հավաքածուից է: Պարզվեց, որ տիկին Զոհրաբյանը նաև նորաձևության գիտակ է:
-Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ոճը: Ի՞նչ է գերակշռում Ձեր զգեստապահարանում:
-Հատուկ ֆիքսված ոճ չունեմ, աշխատանքի վայրում նախընտրում եմ դասական ոճ, աշխատանքից դուրս՝ ազատ: Բարձակրունկ կրում եմ բացառապես աշխատանքի վայրում: Աշխատասենյակում կոշիկներ ունեմ և աշխատանքը ավարտելուց հետո միանգամից փոխում եմ բարձրակրունկները, որովհետև ոտքով եմ տուն գնում: Բացարձակ չեմ հասկանում ՝ ինչպես են առօրյայում դրանք կրում:
ԱՑավոք սրտի, հաճախ է խեղաթյուրվում աշխատանքային և առօրյա դրեսս-կոդը: Փողոցում տեսնել ընթացիկ գործերով զբաղվող, ոչ թե ինչ-որ հատուկ միջոցառման գնացող բարձրակրունկներով տիկնիկների նոնսեն է: Ես նախընտրում եմ ջինսեր, թեթև բլուզներ:
Ամենակարևորը հարմարավետությունն ու բնական կտորներն են՝ բամբակ, մետաքս: Արհեստական կտորներ չեմ կարողանում կրել: Հաճախ զարմանում եմ, թե որտեղից են ոմանք գտնում 50-ականներին ակտուալ կրեպի կտորից կոստյումներ, որոնք վաղուց շրջանառությունից դուրս են եկել, ընդ որում՝աչք ծակող, վուլգար գույներով:
-Ունե՞ք նախընտրած դիզայներներ, ապրանքանիշեր և արդո՞ք կարևորում եք դրանք:
-Շատ կարևոր է պայուսակը և կոշիկը: Կոշիկների դեպքում նախընտրում եմ Chanel ՝ հատկապես Chanel -ի կլորիկ ծայրով բալետկաներն ու դասական կոշիկները։ Որեւէ ապրանքանիշ կրելը ոչ թե քմահաճույք է, այլ ՝ կարգավիճակից բխող անհրաժեշտություն: Տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ քո կարգավիճակը պարտադրում է որոշակի կանոններ:
Սիրում եմ պայուսակների Bottega բրենդը: Մեծ պայուսակների սիրահար եմ: Այնտեղ ամեն ինչ տեղավորվում է, իմ այփադը, ջուր և ամեն անհրաժեշտ բան: Այդ իմաստով շատ անհարմար են փոքր պայուսակները, որոնցից խուսափում եմ: Եթե խոսենք ապրանքանիշերից, ապա վերջին շրջանում ինձ շատ է դուր գալիս Balmain բրենդը, հատկապես` նրանց դասական կոստյումները:
Dolce & Gabbana-ից իմ զգեստը շատ քննարկվեց, քանի որ ինձ սովոր էին տեսնել ոչ վառ գույներով, լակոնիկ ֆորմաների մեջ, բայց երբեմն արժե փոփոխություններ անել, վառ գույներ փորձել: Այդ զգեստը Dolce & Gabbana-ի 2017թ հավաքածուից էր, շատ ինքնատիպ զգեստ էր:
Սիրում եմ նաև դիզայներ Gerard Darel-ի՝ առանց ավելորդությունների դասական զգեստները: Եթե նկատել եք, չեմ սիրում ավելորդ աքսեսուարներ, բիժուտերիա երբեք չեմ կրում: Չեմ սիրում փայլ, տարբեր տեսակի մետաղներ, վալաններ հագուստի վրա։