Իմ կամքը նույնիսկ գերության մեջ չկարողացան կոտրել, իմ տեսակն ու հայրենանվեր ոգիս թուլացնել․ Գևորգ Սուջյան
Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Հայերս, ազգս, ես ցավ եմ ապրում, որ հակառակ կողմի բերանը լեզու եք դնում ձեր պառակտվելով։ Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր հայրենակիցները շուտ վերադառնան։ Մեզ վրա իրենց ողջ մեդիա դաշտը ծիծաղում են, իրենց քաղաքական ղեկավարից սկսած։
Ես հանգստի կարիք ունեմ, բայց հանգիստ չունեմ քանի դեռ այս հարցը լուծված չի։ Ով դեմա լքեք էջս ուղակի խնդրում եմ։ ԶԱՐՄԱՆՔԻՍ ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆՍ ՉԱՓ ՉԿԱ։
Իմ կամքը նույնիսկ գերության մեջ չկարողացան կոտրել, իմ տեսակն ու հայրենանվեր ոգիս թուլացնել։ Ես իմ կյանքի գնով մինչև վերջ կանգնեցի ազգիս ու երկրիս կողքին չմտածելով նույնիսկ ընտանիքիս մասին, ի՞նչ եք կարծում ինձ հակասողներ, կգտնվի՞ արդյոք այնպիսի զորեղ ուժ, որ կկարողանա փոխել իմ սկզբունքները։
Համոզված եմ, որ ոչ»։



