Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը
Վերջին 8 օրում Թեհրան-Երևան 6-րդ չվերթն է չեղարկվել, այս տվյալներ են հրապարակված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակում։
Չի կայանա «Caspian Airlines» ավիաընկերության չվերթը։ Ինքնաթիռը պետք է օդանավակայան ժամաներ 18:40-ին։
Չեղարկումը կարող է նորից կապված լինել Իրանում իրավիճակի, այդ թվում՝ ինտերնետի խափանման հետ։



