Երևան-Սևան ավտոճանապարհին 34-ամյա վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է․ նա «Kia»-ով հայտնվել ձնակույտերի մեջ
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 34-ամյա Ռուբեն Ա․-ի ինքնազգացողությունը վատացել է «Kia» մակնիշի ավտոմեքենան վարելու ժամանակ, ինչի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սախոյանը և Նարեկ Հովսեփյանը։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



