Մամուլ

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր:

Ակումբը գրել է․

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը:

Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:

Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Հանգչիր խաղաղությամբ, Վահան:

Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»։