Շնորհակալ եմ Տե՜ր, այս օրհնության համար, որ պարգևեցիր ինձ և լսեցիր մեր աղոթքները. Գևորգ Սուջյանի կնոջ գրառումը
Ադրբեջանի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի կինը՝ Լիլիթ Սուջյանը գրում է․
«Շնորհակալ եմ Տե՜ր այս խաղաղ օրվա համար, շնորհակալ եմ այս օրհնության համար, որ պարգևեցիր ինձ և լսեցիր մեր աղոթքները։
Ոչ մի աղոթք, որը կհնչի մաքուր սրտից երբե՜ք, լսո՞ւմ եք, երբեք անպատասխան չի մնում։ Շատ աղոթեք և կքաղեք պտուղները։
Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ խոսեքերի և շնորհավորանքների համար։ Աստված օրհնի ամենքիդ»։



