Մամուլ

Շենքի շքամուտքում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Ա․ Գ․-ն և հայտնել, որ հունվարի 5-ին ժամը 11։00-ի և հունվարի 6-ին ժամը 13։00-ի սահմաններում շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում Ս․ Բ․-ն, իր կնոջ 15-ամյա աղջկա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս․ Բ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 14-ամյա Ս․ Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ տարածքի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։