Մամուլ

Արտակարգ պատահար Վարդենիսի զորամասում․ զինծառայող է հայտնվել ձնահոսքի տակ

«Հրապարակը» գրում է․

«Որոշ տեղեկություններով՝ Վարդենիսի զորամասի զինծառայող է հայտնվել ձնահոսքի տակ, հերթապահություն իրականացնող զինվորին փնտրում են վաղ առավոտից եւ միակ վարկածը ձնահոսքի տակ հայտնվելն է:

Զինվորի ողջ կամ մահացած լինելու մասին տեղեկություններ առայժմ չկան, մեզ ասացին, որ տեխնիկա է աշխատում տեղում, որոնողական աշխատանքներ են ընթանում»։