Պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը․ Իրանի դեսպանի սկանդալային հայտարարությունը
Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել։
Խոսելով Իրանի բողոքի ակցիաների մասին, դեսպանը նշել է, որ հաջողելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը։
Խալիլ Շիրղոլամին մտահոգություն է հայտնել, որ շաբաթ օրվանից սկսած Իրանի դեսպանության առջև քաղաքացիներ են հավաքվում և անհարգալից ու վիրավորական կոչեր են հղում։
Դեսպանը շեշտել է, որ այս քայլը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ և ընդգծել է, որ Հայաստանի համար դժվարին օրերին Իրանը Հայաստանի կողքին է եղել։
Նա հայտնել է, որ իրենց մտահոգություները բազմիցս փոխանցել են Հայաստանի պատկան մարմիններին։
Դեսպան Խալիլ Շիրղոլամին շեշտել է «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»։



