Վախխխխ պապ ջան. մահացել է Անժելա Թովմասյանի հայրը
Մահացել է Անժելա Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, ժամը 17.00-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտի արարողությունը դեկտեմբերի 31-ին՝ նույն վայրում:
Վարդան Թովմասյանը ծնվել է 1945թ.-ին Սիրիայում: 1947թ.-ից բնակվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Մասնագիտական գործունեության մեծ մասը կապված է եղել իրավապահ համակարգում աշխատանքի հետ:
29 տարի ծառայել է ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության համակարգում:
«Վախխխխ պապ ջան»,- լուսանկարին կից գրել է Անժելան։




