Մամուլ

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ՝ «Toyota Land Cruiser» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաների բախումից

Դեկտեմբերի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լոռու մարզի Բազում գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով կային վիրավորներ։ Բախվել էին «Toyota Land Cruiser» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենաների բախումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 16-ին ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վարչական տարածքում բախվել էին Լոռու մարզի բնակիչներ 52-ամյա Արտավազդ Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 55-ամյա Հովիկ Ս․-ի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդները և «Jeep»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Սուսաննա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։