Մամուլ

Մեքենայի պայթյունի հետևանքով գեներալ է զոհվել

Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է բարձրաստիճան զինվորական, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը, հայտնում է Euronews-ը։

Նախաքննության տվյալով՝ գործի է դրվել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը:

Քննիչները պարզում են միջադեպի հանգամանքները, պաշտոնյաները չեն բացառում ուկրաինական հետախուզական ծառայությունների ներգրավվածությունը։

Հարուցվել է քրեական գործ։