ՄամուլՏեսանյութ

«Ես մի վրիպում ունեցա»․ Գարեգին 2-րդ

Օդանավակայանում իր ուղերձի խոսքն ավարտելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նստեց մեքենան, սակայն քիչ անց իջավ մեքենայից ու հայտարարեց. «Ես մի վրիպում ունեցա՝ մեքենան նստեցի առանց ձեզ հետ առ Աստված աղոթք բարձրացնելու»։

Վեհափառն առաջարկեց առ Աստված բարձրացնել հայց՝ Տերունական աղոթքով՝ գերեվարված Սրբազանների, անազատության մեջ գտնվող ազգային բարերարի և բանտում ապօրինաբար պահվող մարդկանց համար։

«Հայցենք, որ նրանք Աստծո ողորմությամբ շուտով ազատ արձակվեն և վերադառնան իրենց ընտանիքներ ու ազգանվեր ծառայության»,- ընդգծեց Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Տեսանյութը ստորև