Մամուլ

ArCa-ում կրկին խնդիրներ կան, որոշ գործարքներ չեն հավաստագրվում

Այս պահին ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։

Այս մասին հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲ ընկերությունից։ 

«Խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,-ասված է տարածած հայտարարության մեջ։