Ինչ է ասել իրավապահներին Նոր Նորքում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի սպանության գործով կալանավորվածը. մանրամասներ
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Արզումանյանի գործով կալանավորված Արտակ Դիլանյանը իրավապահներին պատմել է, թե ինչու է մեքենան վարել միջադեպի մասնակիցների ուղղությամբ, ինչի հետեւանքով Բորիս Արզումանյանը սպանվել է:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ, տեսնելով, թե ինչպես են մի խումբ անձինք հարձակվում իր վրա, նա վախից է մեքենան անկանոն վարել, որպեսզի կարողանա փախչել:
Փաստացի մեքենայի վարորդ Արտակ Դիլանյանը կալանավորված է, իսկ ահա նրա հետ մեքենայում գտնվող մյուս անձին Նոր -Նորքում հայտնի «Մոնչին» իրավապահները դեռեւս փնտրում են: Իսկ որտեղ են միջադեպի մյուս մասնակիցները, իրավապահները մասիվում օպերատիվ ու բացատրական աշխատանքների մեջ են։
Armlur.am-ը հայտնել էր, որ մի քանի օր առաջ Երևանի Նոր Նորքում սպանված Բորիս Արզումանյանը եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու:
ArmLur.am-ը տեղեկացել էր, որ 31-ամյա Բորիսի եւ մի խումբ տղաների միջև վեճ էր եղել, որի արդյունքը հանգուցալուծվել էր ավտոմեքենաները գործի դնելով: Մեքենան մի քանի անգամ վարել էին Բորիսի եւ նրա ընկերների վրա, ինչի հետեւանքով պատգամավորի թեկնածուն սպանվել է։ Քննչականն արդեն գործ է հարուցել մի քանի հոդվածով՝ խուլիգանություն, սպանություն և սպանության փորձ։ Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել էին, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից մեկը կալանավորված է:
Մանրամասները՝ տեսանյութում․



